


Արմինֆո. Այսօր Հայաստանի համար մեկ խնդիրն այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտրել է Ադրբեջանի ռազմական հարձակումը անդադար զիջումներով հետաձգելու պակասամիտ քաղաքականությունը: Այդ մասին Հայ ազգային կոնգրեսի Facebook-յան էջում գրել է կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
«Նման քաղաքականության մեջ դեռ կարելի էր ռացիոնալ հատիկ գտնել, եթե այդ շահած ժամանակը օգտագործվեր Ադրբեջանի նկրտումներին ընդդեմ հակակշիռներ կառուցելու նպատակով:
Այո, անվտանգության ամենակարևոր երաշխիքը կլինի Ադրբեջանի հետ խաղաղության և հաշտության հաստատումը, բայց դրա համար լավագույն գործիքը այն չի, ինչ առաջարկում է Փաշինյանը:
Ոչ թե պետք է մերժվեին անվտանգության երաշխավորները, դաշնակիցները և միջնորդները, և անպաշտպան Հայաստանը ապավիներ Ադրբեջանի բարի կամքին, այլ պետք է ժամանակը օգտագործվեր բանակն ու դաշնակիցների հետ կապերը ուժեղացնելու համար, որպեսզի այդ հակաշիռները սպահովեին Ադրբեջանի քաղաքականության փոփոխությունը և նրան դրդեին Հայաստանի հետ խաղաղություն կնքելու ցանկությանը», - գրել է Լևոն Զուրաբյանը։


