


Արմինֆո. Այսօր "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության անդամները վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խաշ ուտելու խրախճանք են կազմակերպել:
"Այսպիսով, երեւանյան բակերից մեկում խաշի սեզոնը հայտարարեցինք բացված",-Facebook-ի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով համապատասխան տեսանյութը:
Ազգային ժողովի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն, իր հերթին, սոցիալական ցանցերում մանրամասնել է, որ ճաշկերույթը տեղի է ունենում Արաբկիրում:
Հարկ է նշել, որ դատելով սպասքից և սպասարկող անձնակազմից, դժվար է ենթադրել, որ այս յուրօրինակ միջոցառման կազմակերպման համար անհրաժեշտ ամեն ինչ բերվել է տեղի բակից:


