


Արմինֆո. ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» պաշտոնական բացման արարողությանը։ Այդ մասին հաղորդել է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Մանամական երկխոսությունը» (Manama Dialogue) Մերձավոր Արևելքում անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերին նվիրված ամենամյա առաջատար միջազգային խորհրդաժողով է: Դրա անցկացման վայրը Մանաման է։ Միջոցառման կազմակերպիչն է Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտը (IISS)՝ Բահրեյնի Արտաքին գործերի նախարարության հետ համատեղ: Մասնակիցների թվում են պաշտպանության նախարարներ, արտաքին գործերի նախարարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, անվտանգության փորձագետներ և գործարար առաջնորդներ ողջ աշխարհից: Համաժողովը առանցքային հարթակ է հանդիսանում Պարսից ծոցի գոտում և ավելի լայն ՝ Մերձավոր Արևելքում անվտանգության առավել սուր սպառնալիքների, տարածաշրջանային հակամարտությունների, դիվանագիտական ռազմավարությունների և համագործակցության հարցերի ոչ պաշտոնական և պաշտոնական քննարկման համար:


