
Առանց ատոմային էներգետիկայի զարգացման Հայաստանը, որն այդ դեպքում ստիպված կլինի առավելագույնս օգտագործել իր ջրային պաշարները, կբախվի լուրջ էկոլոգիական խնդիրների, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է հայտնի բնապահպան, ջրային պաշարների մասնագետ Քնարիկ Հովհաննիսյանը:
Մասնագետի համոզմամբ, հենց այդ պատճառով հարևան ոչ բարեկամ Ադրբեջանում վերջին ժամանակներս, այսպես կոչված, «փորձագիտական» և պաշտոնական մակարդակներով ավելի հաճախ են հիստերիկ ելույթներ հնչում, իբր, հայկական ԱԷԿ-ի աշխատանքին առանչվող էկոլոգիկական վտանգների, Արաքս և Կուր գետերի ավազանների ռադիացիոն աղտոտման վերաբերյալ: «Դա զուտ զրպարտություն է, լիակատար անհեթեթություն` զուրկ որևէ գիտական հիմնավորումից: Ճիշտ հակառակն է, ատոմային էներգետիկայի զարգացումից Հայաստանի հրաժարվելը կստեղծի նման խնդիրներ», - ընդգծել է մասնագետը:
Հովհաննիսյանը նշել է, որ Հայկական ԱԷԿ-ի աշխատանքը բնապահպանական տեսակետից անբասիր է և գտնվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մասնագետների մշտական սևեռում ուշադրության ներքո: «Պետք է առնվազն անգրագետ լինել` խոսելու համար այն մասին, որ ռադիոակտիվ թափոնները (ստրոնցիում, ցեսիում) կարող են աղտոտել ջրային պաշարները: Որպես միակ գործոն կարող է հանդես գալ միանգամայն անվնաս, այսպես կոչված, ջերմային «աղտոտումը»` ռեակտորը սառեցնող ջրի ջերմաստիճանի որոշ չափով բարձրացումը, որը շրջանառություն է կատարում փակ ռեժիմով», - նշել է նա: Մասնագետի հավաստմամբ, Հայաստանի ջրային պաշարների աղտոտման հիմնական աղբյուրները կենցաղային կեղտաջրրեն են, այսպես կոչված, բնական աղտոտիչները, քանի որ երկրում արդյունաբերության զարգացած չլինելու, քիմիական արտադրությունների բացակայության առնչությամբ Հայաստանի գետերի տեխնածին աղտոտում տեղի չի ունենում:
Հիմնավորելով էկոլոգիական խնդիրների լուծման համար ատոմային էներգետիկայի պահպանման կարևորության վերաբերյալ իր կարծիքը` Ք.Հովհաննիսյանը նշել է, որ ԱԷԿ հզորությունները փոքր ՀԷԿ-երի մեծ քանակով փոխարինելու հնարավորության մասին խոսակցությունները քննադատության չեն դիմանում: «Այսօր մենք` բնապահպաններս, հանդես ենք գալիս փոքր ՀԷԿ-երի շինարարության լիցենզիաների տրամադրման նկատամամբ ավելի ուշադիր վերաբերմունքի օգտին և պահանջում ենք արգելել դրանց տրամադրումն այն դեպքում, եթե բնապահպանական նորմերը չեն պահպանվում: Բանն այն է, որ փոքր հիդրոէլեկտրակայանների շատ սեփականատերեր ձգտում են վերցնել ողջ ջրհոսքը, «քամում են» ողջ սանիտարական սպառումը` գետրը զրկելով կենսաբազմազանության պահպանման հնարավորությունից: Անշուշտ, այսօր գոյություն ունեն փոքր ՀԷԿ-երի կառուցման առաջադեմ ռուսական և այլ տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս պահպանել ջրային էկոհամակարգերի այդ կենսաբազմազանությունը, սակայն շահույթ հետապնդելիս դրանք, գրեթե, չեն կիրառվում:
Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ ՄԱԿ զարգացման ծրագրով ռեսուրսներ են հատկացվել փոքր ՀԷԿ-երի համար ջրի սանիտարական սպառման մեթոդիկայի հաշվարկման ծրագրին, սակայն դրա իրագործումը շատ դանդաղ է ընթանում: «Անթույլատրելի է չպահպանել սպառման ծավալը, որն անհրաժեշտ է կենսաբազմազանությունն ապահովելու համար` ջրային էկոհամակարգերը պահպանելու նպատակով: Յուրաքանչյուր գետ և լիճ էկոհամակարգ է, և յուրաքանչյուր էկոհամակարգ ունի հանդուրժողականության գրաֆիկ, որի խախտումը հանգեցնում է դրա աստիճանական ոչնչացման», - ընդգծել է փորձագետը:
Ի հավելումն այդ ամենի` նա նշել է, որ եթե խորհրդային ժամանակներում երկրի գետերի վրա գործում էր շուրջ քսան կենսազտիչ կառույց, ինչը չափազանց կարևոր է, քանի որ գետերի էկոլոգիայի հիմնական խնդիրը կենսաբանական բնույթի է, ապա այսօր ոչ մեկը չկա, մնացել է միայն մի քանի «մեխանիկական» ցանց:
Միևնույն ժամանակ, Հայաստանի ջրային պաշարների էկոլոգիայի պահպանման համար մասնագետը հիմնական մարտահրավեր է համարում գլոբալ ջերմացումը: «Մեր գիտնականների բազմաթիվ տվյալներ ցույց են տալիս, որ ջերմաստիճանի մի փոքր, թվում է, աննշան բարձրացումը մինչև 2025 թիվը կհանգեցնի Հայաստանի ջրային պաշարների 15% նվազման: Դա գիտականորեն ապացուցված փաստ է, իսկ բնապահպանության համար դա նշանակում է գետերի և լճերի էկոհամակարգերի վիճակի վատթարացում: Ջրի քանակի նվազումը կնվազեցնի ոռոգմանը, հիդրոէներգետիկային, ջրամատակարարմանն ուղղորդվող պաշարների առկայությունը: Որպես հետևանք` մենք սկսում ենք կորցնել նաև ստորերկրյա ավազանը: Հենց այդ պատճառով այսօր երկրի կառավարությունն արդիականացրել է մի շարք խոշոր ջրամբարների կառուցման հարցը, քանի որ Հայաստանի լեռնային գետերն ունեն շատ անհավասարաչափ ջրագիր: «Հայաստանի տարածքում ձևավորվում է տարածաշրջանի հիմնական հոսքը, երկիրն առայմ ի զորու չէ այն կարգավորել, և, որպես արդյունք, օգտագործում է սեփական ջրային պաշարների մեկ քառորդից պակասը», - ընդգծել է մասնագետը:
Այդ պատճառով, նշել է Հովհաննիսյանը, Ադրբեջանն ու Թուրքիան պարբերաբար հիստերիա են բարձրացնում Մեծամորի ԱԷԿ-ի «էկոլոգիական խնդիրների» շուրջ, քանի որ նրանք բնավ շահագրգռված չեն ոչ Հայկական ԱԷԿ-ի կենսական ցիկլի մինչև 2026 թիվը երկարաձգմամբ, ոչ նոր բլոկի կառուցմամբ: Նրանք շատ լավ հասկանում են, որ ատոմային էներգետիկայից հրաժարվելը ոչ միայն տնտեսապես կթուլացնի երկիրը, այլև նրան կդնի էկոլոգիական աղետի եզրին` նոսրացող ջրային պաշարների հարկադրված շահագործման պատճառով: