


ԱրմԻնֆո. ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգող Բակիտ Ջուսուպովի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-ԵԱՀԿ համագործակցության օրակարգի արդիական հարցերը։ Նրանք ընդգծել են Հայաստանում իրականացվող ԵԱՀԿ ծրագրերի կարևորությունը և երկրի ազգային կարողությունների ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունը։
Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ։ Այս համատեքստում նրանք քննարկել են ԵԱՀԿ տարածքում կապը խթանելու հնարավորությունները։
Փոխնախարարը ողջունել է ԵԱՀԿ-ին դիտորդի կարգավիճակի տրամադրումը COP17-ում՝ բարձր գնահատելով կազմակերպության ակտիվ մասնակցությունն ու ներգրավվածությունը համաժողովում։


