


ԱրմԻնֆո. ՀՅԴ «Դաշնակցություն» կուսակցության պատվիրակությունը՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի, Բյուրոյի անդամ Սևան Դանիելյանի և ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի կազմով, աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում։
Ինչպես հայտնել են ՀՅԴ մամուլի ծառայությունից, Ռուսաստանի Պետական Դումայում նրանք հանդիպել են «Միասնական Ռուսաստան» և «Արդար Ռուսաստան» կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությունները։


