


Արմինֆո.Վրաց-հայկական սահմանին կանխվել է մոտ 225 000 դոլար արժողությամբ ոսկու չհայտարարագրված խմբաքանակի ապօրինի ներկրման փորձ: Այդ մասին հաղորդում են վրացական լրատվամիջոցները՝ հղում անելով Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությանը։
Գերատեսչության տվյալներով՝ Սադախլոյի մաքսակետում օտարերկրյա քաղաքացին փորձել է Վրաստան ներկրել 1707 գրամ ընդհանուր քաշով տարբեր չափերի ոսկու ձուլակտորներ ՝ դրանք թաքցնելով գուլպաների և կոշիկների մեջ: Զննության արդյունքում առգրավված թանկարժեք մետաղի մաքսային արժեքը գնահատվել է 576 585 լարի, որը համարժեք է մոտ 225 000 դոլարի:
Գործի նյութերն ուղարկվել են իրավասու մարմիններ՝ հետագա քննության և օրենքով նախատեսված միջոցառումներ ձեռնարկելու համար:


