


Արմինֆո. "Ազիմուտ" ավիաընկերությունը Երևան - Միներալնիե Վոդի չվերթի ինքնաթիռի՝ տեխնիկական պատճառով մեկնման օդանավակայան վերադառնալուց հետո պահեստային օդանավ է նախապատրաստում: Այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել է ընկերության ներկայացուցիչը։
"Ներկայումս թռիչքի է պատրաստվում "Ազիմուտ" ավիաընկերության պահեստային օդանավը, որը Երևանից ուղևորներին կտեղափոխի Միներալնիե Վոդի", - ասել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ Հայաստանում "Ազիմուտի" ներկայացուցիչը ՏԱՍՍ-ին հաղորդել էր, որ Երևան - Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող և աղետի ազդանշան տված ինքնաթիռը վերադարձել է Հայաստանի մայրաքաղաք օդորակման համակարգի հետ կապված խնդիրների պատճառով: -


