


Արմինֆո. Կարեն Առուստամյանը դարձել է Հաշվեքննիչ պալատի անդամ։ Դա պարզ է դարձել հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովում անցկացված գաղտնի քվեարկության արդյունքում։
105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 90 պատգամավոր: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ․ 63 «կողմ», 27 «դեմ»։ Այսպիսով, Կարեն Առուստամյանը պալատում իր գործունեությունը կշարունակի ևս 6 տարի: Նա այսօր երդում է տվել։
Նշենք, որ Հաշվեքննիչ պալատն ունի անկախ պետական մարմնի կարգավիճակ: Այն իրականացնում է արտաքին աուդիտ և վերահսկողություն պետական միջոցների ծախսման նկատմամբ, գնահատում է պետական գույքի և միջոցների կառավարման արդյունավետությունը, հաշվետվություններ և եզրակացություններ է ներկայացնում ՀՀ Ազգային ժողով:


