


Հարձակման է ենթարկվել Գյումրիի բժշկական կնետրոններից մեկի տնօրենը:
Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը, այսօր վաղ առավոտյան 2 դիմակավորված անձինք Գյումրի քաղաքում իր տան՝ Վազգեն Սարգսյան 1-ին նրբանցքի թիվ 4 հասցեից աշխատանքի մեկնելու ժամանակ դանակի մի քանի հարված են հասցրել Գյումրիի թիվ 3 ընտանեկան բժշկական կենտրոնի տնօրեն, 59-ամյա Արտուշ Ասատրյանին: Բժիշկը գտնվում է Գյումրիի հիվանդանոցի վիրահատարանում: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:



