
Արմինֆո.Գերիների հարցը մեր օրակարգի մշտական մասն է։ Այդ մասին հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովում կառավարության ժամի ընթացքում ասել է ՀՀ արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարար Արարատ Միրզոյանը։
«Բայց չեմ սիրում այդ մասին խոսել, որովհետև դա չափազանց զգայուն հարց է, որտեղ, կամ, արդյունք կա, կամ՝ չկա։ Մենք կարող ենք դրա մասին խոսել շուրջօրյա, բայց օբյեկտիվորեն, ով է դա գնահատելու, ում են պետք քո ջանքերը, եթե արդյունք չկա», - նկատել է նա։
Հարցին, թե արդյոք հայկական կողմը չի դիմել երրորդ երկրների՝ Բաքու առաքելություն կազմակերպելու և հայ գերիներին այցելելու խնդրանքով, Միրզոյանը նշել է, որ նման փորձեր եղել են, բայց դրանք հաջողությամբ չեն պսակվել: "Չեմ ուզում նշել այդ երկրները, քանի որ մենք դեռ պետք է աշխատենք նրանց հետ։ Բայց նրանց ասել են, որ չմիջամտեն այդ հարցերին։ Եթե ուզում եք դառը ճշմարտություն, ահա այն", - ասել է նա, նշելով, որ հայկական կողմն ունի այդ հարցի լուծման ճանապարհ, որն անցնում է Ադրբեջանի հետ երկխոսության միջով։
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը: Փորձագետների գնահատմամբ ՝ նրանք մի քանի հարյուր են ։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը ։ Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ․ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Բաքվի խամաճիկային դատարանը շինծու մեղադրանքներով ցմահ ազատազրկման է դատապարտել Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, իսկ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին եւ Ռուբեն Վարդանյանին՝ 20 տարվա ազատազրկման: Մնացած արցախցիներին, այսպես կոչված, դատարանը դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման։