


Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ որոշում չկա: Այդ մասին հայտարարել է խորհրդարանի փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
«Հայաստանի նախագահը կմեկնի Վաշինգտոն, սակայն Ալիևի հետ հանդիպման վերաբերյալ տեղեկատվություն չկա, այդ առնչությամբ նույնիսկ քննարկում չի եղել», - նշել է Շարմազանովը:
Նշենք, որ մարտի 31-ից մինչև ապրիլի 1-ը Վաշինգտոնում կընթանա միջուկային անվտանգությանը նվիրված գագաթնաժողով, որի աշխատանքին կմասնակցեն նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:



