


Արմինֆո. Հայաստանում կբացվի իրանագիտության և աշխարհաքաղաքական վերլուծությունների կենտրոն։
Ինչպես հաղորդում է Հայաստանում Իրանի դեսպանատան մշակութային կենտրոնը, Կենտրոնի բացման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին: Նախաձեռնությունը պատկանում է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությանը և Գլաձորի համալսարանին:
"Նորաստեղծ կենտրոնն իր ներդրումը կբերի իրանագիտության զարգացման, Իրանի պատմության, մշակույթի, քաղաքականության և տարածաշրջանային գործընթացների գիտական ուսումնասիրության, ինչպես նաև հայ-իրանական ակադեմիական և գիտահետազոտական համագործակցության խորացման գործում: Կենտրոնի ստեղծումը կարևոր նախաձեռնություն է երկու երկրների գիտական երկխոսության ընդլայնման, մասնագիտական վերլուծությանն աջակցելու և գիտական ու կրթական հաստատությունների միջև կապերի ամրապնդման առումով",- ասվում է Հայաստանում Իրանի դեսպանության մշակութային կենտրոնի հաղորդագրությունում:


