
Արմինֆո.Ռուսաստանի Դաշնության խորհրդի կանոնակարգի եւ խորհրդարանական գործունեության կազմակերպման կոմիտեի ղեկավար Վլադիմիր Ջաբարովն առաջարկել է քննարկել Հայաստանի Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մուտքը Ռուսաստան արգելելու հարցը: Այդ մասին հաղորդում է "ՌԻԱ Նովոստի"-ն, վկայակոչելով Ջաբարովի հայտարարությունը, որը հրապարակվել է նրա "Մաքս" հարթակում։
"Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն իրեն թույլ է տվել քամահրանքով արտահայտվել ռուսների մասին ՝ նրանց անվանելով "իվաններ"։ Կարծում եմ, որ նման խոսքերի համար պետք է իրական պատասխանատվություն կրի։ Ճիշտ կլինի, որ մեր ԱԳՆ-ը քննարկի Դավիթ Առուշանյանի մուտքը ՌԴ արգելելու հարցը", - գրել է ՌԴ պաշտոնյան։
Հիշեցնենք, որ Շիրակի մարզպետը Facebook-ի իր էջում զայրագին գրառում էր կատարել ՝ կապված "Ուժեղ Հայաստան" կուսակցության կողմից Գյումրու օրվա կապակցությամբ տոնական միջոցառումներ կազմակերպելու հետ: "Մի քանի տեսախցիկ, մի քանի մտահոգ դեմք, մի քանի բարձրագոչ նախադասություն՝ «մեր Գյումրու» մասին, և ահա պատրաստ է հերթական քաղաքական ներկայացումը։ Մնում է միայն հանդիսատես գտնել։ Բայց այստեղ մի փոքրիկ անհարմարություն կա՝ Գյումրին ձեր «Նիժնի Տաբորը» չէ, իսկ գյումրեցին՝ ձեր «Իվանը»։
Հ.Գ. Մենք հյուրընկալ ժողովուրդ ենք․ մեր հյուրերը մեր գլխի վրա տեղ ունեն։ Բայց մի՛ փորձեք մեր գլխից բարձր թռչել, բարձրությունից ընկնելը ցավոտ է։
Գաստրոլյորներ, զգույշ եղեք..", - գրել էր Առուշանյանը։
Այդ գրառման առնչությամբ Հայաստանում ՌԴ դեսպանությունը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր․ "Չէինք ցանկանա մտածել, որ այն մաարզը գլխավորող պաշտոնյան, որտեղ ծառայություն է իրականացնում 102-րդ ռուսական ռազմաբազան և ռուս սահմանապահները, թույլատրելի է համարում հրապարակային արտահայտություններ, որոնք կարող են ազգային թշնամանք հրահրել ռուսների նկատմամբ, ինչը հիմնովին կհակասեր մեր երկրների ժողովուրդների դարավոր բարեկամության ոգուն": Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը նմանություն էին գտել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի ՝ "իվանաների" մասին հայտարարության և Հայրենական մեծ պատերազմի ժամանակաշրջանի գերմանացի նացիստների բառապաշարի միջև: