
Մեկնարկել է Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) և «Յուքոմ՚ ընկերության կողմից համատեղ իրականացվող «Լույս հայի աչքերին՚ 2016 թվականի ծրագիրը:
Ինչպես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հայկական ակնաբուժական նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը, այս տարի ակնաբուժական անվճար ծառայություններից կօգտվեն Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի և Արմավիրի բնակիչները: Նրանք նախ կհետազոտվեն տեղի ակնաբույժների կողմից, որից հետո, անհրաժեշտության դեպքում, կուղեգրվեն Աչքի շարժական հիվանդանոց (ԱՇՀ):
2016թ.-ին նախատեսվում է իրականացնել շուրջ 13 000 մեծահասակի և երեխայի ակնային զննում, Աչքի շարժական հիվանդանոցում խորացված հետազոտել շուրջ 1800 հոգու, իրականացնել 770 լազերային միջամտություն և վիրահատություն, ինչպես նաև տրամադրել շուրջ 630 ակնոց: Ակնային զննումներին զուգահեռ մարզերի դպրոցներում երեխաների համար կկազմակերպվեն հանրակրթական դասընթացներ՝ ակնային խնամքի վերաբերյալ:
Այժմ Արարատի մարզում տեղի ակնաբույժներն արդեն իրականացնում են ակնային զննումներ: Աչքի շարժական հիվանդանոցն այս տարի իր շրջայցը կսկսի Արարատի մարզի Մասիս քաղաքից, որտեղ կկայանի ապրիլի 4-ից 16-ը, այնուհետև ապրիլի 18-ից 30-ը կուղևորվի Արտաշատ, իսկ մայիսի 2-ից 14-ը կլինի Արարատում: Հաջորդը Վայոց Ձորի մարզն է:
2011 թվականից «Լույս հայի աչքերին՚ ծրագիրն իրականացվել է Orange Հիմնադրամի հետ համագործակցությամբ: 2015 թվականի օգոստոսի 20-ին ՀԾԿՀ գրանցած գործարքի արդյունքում «Յուքոմիե օգտին օտարվեցին «Օրանժ Արմենիայիե բաժնետոմսերի 100%-ը, որը պատկանում է France Telecom-ին:
Արդեն այս տարվա ապրիլին «Յուքոմե և «Օրանժ Արմենիաե ընկերությունները տեղական շուկայում կներկայացվեն մեկ միասնական՝ «Յուքոմե բրենդի ներքո:
Հիշեցնենք, որ հայկական «Յուքոմե ընկերությունը (Ucom -Universal Communications) հիմնադրվել է 2007 թվականին: 2009 թվականից ընկերությունն սկսել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանցի կառուցումը, որը հնարավորություն է ընձեռում երկրի բնակչությանը տրամադրել միանգամից երեք ծառայություն` գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP հեռուստատեսություն և ֆիքսված թվային հեռախոսակապ: Նշենք, որ «Յուքոմե ընկերությունն առաջիկայում Հայաստանի ողջ տարածքում կծավալի 4G/LTE նոր սերնդի ցանց Ericsson-ի սարքավորման հիման վրա: Ericsson ընկերությունն իր հերթին Ericsson Radio System ընտանիքի ժամակակից սարքավորում կմատակարարի «Յուքոմինե, ինչպես նաև Ericsson Expert Analytics համակարգ, որը բարձրացնում է բաժանորդների սպասարկման որակը: