


Արմինֆո.Սլովենիայի արտաքին գործերի և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերը հոկտեմբերի 28-ին կայցելի Հայաստան: Այդ մասին հաղորդում է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։
Երևանում տեղի կունենան Կայզերի բանակցությունները Հայաստանի պաշտոնակից Արարատ Միրզոյանի հետ, որին կհաջորդի նախարարների մամուլի ասուլիսը:
Նույն օրը Միրզոյանը և Կայզերը կմասնակցեն հայ-սլովենական գործարար համաժողովի բացմանը:


