


Արմինֆո. "Իմնեմնիմի" փոդքասթի հաղորդավարներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի նկատմամբ խափանման միջոց վարչական վերահսկողությունը վերացվել է: Այդ մասին հաղորդել է Վազգեն Սաղաթելյանը։
"Մեր նկատմամբ կիրառված վարչական վերահսկողությունը վերացվել է, վաղը մենք վերադառնում ենք "Իմնեմնիմի", - գրել է Սաղաթելյանը՝ Facebook-ի իր էջում:
Հիշեցնենք, որ բլոգերներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել էին 2025 թվականի նոյեմբերի 13-ին Երևանում ։ Նույն օրը AntiFake.am խմբագրության գրասենյակում կատարվել էին խուզարկություններ, առգրավվել էր ողջ տեխնիկան։ Նրանք ձերբակալվել էին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությամբ ՝ իր հասցեին, իբր, հայհոյանք հնչեցնելու համար։ Քքննությունը նրանց մեղադրել էր խուլիգանության համար։ Հատկանշական է, որ այս հայտարարությունը հաջորդել էր այն բանից հետո, երբ Սիմոնյանն առաջինն էր վիրավորել փոդքասթի հաղորդավարներին՝ Facebook-ի իր էջում հրապարակված գրառման մեջ, որից հետո էլ նրանք պատասխանել էին նրան: Հունվարի 9-ին դատարանը ևս երեք ամսով երկարացրել էր "Իմնեմնիմի" փոդքասթի հաղորդավարների կալանքը, որից հետո Նարեկ Սամսոնյանն անժամկետ հացադուլ էր հայտարարել ՝ ի նշան անարդար դատաքննության դեմ բողոքի: Հացադուլից մեկ շաբաթ անց Սամսոնյանի մոտ առողջական խնդիրներ էին սկսվել, ինչի կապակցությամբ նա տեղափոխվել էր "Իզմիրլյան" բժշկական կենտրոն: Մարտի 24-ին քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանին նշանակված տնային կալանքը փոխարինվել էր վարչական վերահսկողությամբ ՝ հրապարակային ելույթներն արգելելու պայմանով: Իսկ Սաղաթելյանն ապրիլի 2-ին տեղափոխվել էր տնային կալանքի։ 2026 թվականի հունիսի 1-ին Սաղաթելյանի խափանման միջոցը ևս փոխվել էր վարչական վերահսկողության։


