


ԱրմԻնֆո. COP17-ի նախագահ, շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Ճապոնիայի շրջակա միջավայրի պետական նախարար Հիրոմի Միցուբայաշիի հետ։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հաղորդագրության համաձայն, քննարկվել են բնապահպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Նախարարը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը՝ Հայաստանում օդի որակի մոնիթորինգի համակարգի արդիականացման համար։
Համբարձում Մաթևոսյանը կարևորել է ճապոնական փորձի և տեխնոլոգիաների կիրառումը, մասնագետների վերապատրաստումն ու բնապահպանական կրթության ոլորտում փորձի փոխանակումը։
Անդրադարձ է կատարվել նաև COP17-ի օրակարգին և բանակցությունների ընթացքին՝ կարևորելով համատեղ աշխատանքը՝ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային նպատակներն իրականացնելու ուղղությամբ։


