


ԱրմԻնֆո: Հոկտեմբերի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է շրջակա միջավայրի, ջրային կայունության և մրցունակ շրջանաձև տնտեսության հարցերով եվրահանձնակատար Ջեսիկա Ռոսվալին:
Կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ վարչապետը ողջունել է Ջեսիկա Ռոսվալի մասնակցությունը Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի (COP17) կողմերի 17-րդ համաժողովին, որը տեղի է ունենում Հայաստանում, և հույս է հայտնել հետաքրքիր և արդյունավետ քննարկումների: Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը ընդգծել է Եվրոպական հանձնաժողովի հետ սերտ համագործակցության կարևորությունը շրջակա միջավայրի պաշտպանության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում: Պետության ղեկավարը նշել է, որ ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկը ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացումն է: Վարչապետը հավելել է, որ կառավարության նպատակն է ներդնել եվրոպական չափանիշներ տարբեր ոլորտներում և այս առումով ընդգծել է Եվրոպական հանձնաժողովի կողմից շարունակական աջակցության անհրաժեշտությունը:
Ջեսիկա Ռոսվալը նշել է, որ COP-17 համաժողովն անցկացվում է բարձր մակարդակով և շնորհավորել է վարչապետին այս առիթով: Եվրահանձնակատարի խոսքով՝ քննարկումները կենտրոնացած են կանաչ օրակարգի առաջխաղացման վրա։ Նա հույս հայտնեց մասնակից պետությունների աջակցության համար։ Միաժամանակ, եվրահանձնակատարը աջակցություն հայտնեց Հայաստանին ժամանակակից բնապահպանական չափանիշների ներդրման և համապատասխան ծրագրերի իրականացման հարցում։
Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակում տեղի ունեցավ ինտենսիվ գյուղատնտեսության զարգացման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։


