


Արմինֆո. Արգենտինայում ՀՀ դեսպան Հովհաննես Վիրաբյանը դեսպանատանը ընդունել է Արգենտինայի Պատգամավորների պալատի Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Մարիա Լուիզա Էստևարենային և նրա անդամների խմբին։
Արգենտինայում ՀՀ դեսպանության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել են խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը, Հայաստանի և Արգենտինայի միջև ոլորտային համագործակցության ընդլայնմանը և երկկողմ օրակարգի առաջխաղացմանը վերաբերող հարցեր։
Վիրաբյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ինչպես նաև երկու երկրների միջև տնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները։
Հանդիպմանը մասնակցել է նաև Արգենտինայի Պատգամավորների պալատի խորհրդարանական դիվանագիտության և միջազգային համագործակցության տնօրեն Լուսիանա Մարիել Տերմինեն։


