


ԱրմԻնֆո. Սկսվել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենի այցը Հայաստան։
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար ԱՐԱՐԱՏ Միրզոյանի և նրա Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենի առանձնազրույցը։ Հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։


