


Արմինֆո. Փաստաբան Վարազդատ Հարությունյանը տարակուսում է, թե ինչու է Արարատի մարզի Տիգրանաշենում խաղահրապարակի կառուցումն այդքան ծանր հարց դարձել Հայաստանի իշխանությունների համար:
Նախօրեին հայտնի է դարձել, որ Տիգրանաշենի համայնքապետարանի ներկայացուցիչները թույլ չեն տվել "Ուժեղ Հայաստան" կուսակցության ներկայացուցիչներին վերանորոգել գյուղի խաղահրապարակը։ Շինարարական աշխատանքների վայր են կանչվել ոստիկանները։ Աշխատանքները կասեցվել են:
"Ես իսկապես չեմ հասկանում, թե Տիգրանաշենում երեխաների խաղահրապարակի կառուցումը ինչի ա դարձել սենց խիստ ծանր հարց իշխանությունների համար: Ինչա՞, դա էլ ա ձեր «իրական Հայաստանին» սպառնալիք: Ոչ Անդրանիկի նկար ա, ոչ էլ` Թեհլերյանի արձան: Թողեք էդ գյուղի էրեխեքը լավ խաղահրապարակում խաղան: Բոլորին դարձրել եք ձեր հիվանդ «գաղափարախոսության» ու զիջողականության գերին, նույնիսկ` երեխաներին",- Facebook-ի իր էջում գրել է փաստաբանը։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր Հայաստանի գյուղն Ադրբեջանին հանձնելու մասին։ Ընդ որում, Փաշինյանի գլխավորած իշխանություններն այդպես էլ ոչ մի քարտեզ չեն ներկայացրել, որտեղ ասվում է, թե այդ գյուղը Հայաստանինը չէ։


