


Արմինֆո. Շարունակվում են Հայաստանում իրականացվող ծրագրերի համար միջազգային ֆինանսավորման ներգրավման աշխատանքները։
Ինչպես հաղորդում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, COP17-ի շրջանակում համաձողովի նախագահ, շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Կորուստների և վնասների արձագանքման հիմնադրամի (FRLD) գործադիր տնօրեն Իբրահիմա Շեյխ Դիոնգի հետ։ Հայաստանը հիմնադրամին ներկայացրել է իր առաջին ֆինանսավորման հայտը՝ շուրջ 6,8 միլիոն ԱՄՆ դոլարի աջակցություն ներգրավելու նպատակով։
Ծրագիրն ուղղված է 2024 թվականի ջրհեղեղներից տուժած Լոռու և Տավուշի համայնքների, տրանսպորտային ենթակառուցվածքների ու գետամերձ էկոհամակարգերի վերականգնմանը և խոցելի բնակչության աջակցությանը։
«Մեր նպատակն է վերականգնման աշխատանքներին զուգահեռ ամրապնդել համայնքների դիմակայունությունը կլիմայական վտանգների նկատմամբ՝ միջազգային համագործակցությունը վերածելով մարդկանց և բնության համար շոշափելի արդյունքների»,- նշել է նախարարը։


