


Արմինֆո. Հոկտեմբերի 27-ին Հայաստան կժամանի Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը:
Ինչպես հաղորդում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը, նույն օրնը Արտգործնախարարությունում տեղի կունենա Բերենդսենի հանդիպումը Հայաստանի գործընկեր Արարատ Միրզոյանի հետ, որի արդյունքները կողմերը կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսով:


