


Արմինֆո. ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը ՀՀ-ում Կիպրոսի դեսպան Միխեիլ Մավրոսի հետ քննարկել է Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև տնտեսական համագործակցությունը։
ՀՀ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։


