


ԱրմԻնֆո. Բրազիլիայի գործող նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան վերընտրվել է նոր ժամկետով՝ ընտրությունների երկրորդ փուլում ստանալով ձայների 51,79%-ը։ Երկրի Գերագույն ընտրական դատարանի կողմից բոլոր արձանագրությունների 100%-ի մշակումից հետո հաղորդում է Reuters-ը։
Վերջնական տվյալների համաձայն՝ Աշխատավորների կուսակցության թեկնածուին աջակցել է 64,26 մլն ընտրող։ Նրա մրցակիցը՝ սենատոր Ֆլավիու Բոլսոնարուն, Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի որդին, որը ներկայացնում էր աջ ընդդիմությունը, ստացել է 48,21%, կամ մոտ 59,83 մլն ձայն։ Վավեր քվեաթերթիկների ընդհանուր թիվը կազմել է 124,08 մլն։
Մասնակցությունը կազմել է 80,78%։ Քվեարկությանը մասնակցել է ավելի քան 128,2 մլն մարդ՝ 158,75 մլն գրանցված ընտրողներից։ Միաժամանակ 2,72 մլն քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, ևս 1,43 մլն-ը դատարկ է եղել։
Ներկայացված տվյալների համաձայն՝ Լուլա դա Սիլվան դարձել է Բրազիլիայի ժամանակակից պատմության առաջին քաղաքական գործիչը, որին հաջողվել է հաղթել նախագահական ընտրություններում՝ առաջին փուլում հետ մնալուց հետո։ Նախագահական նոր մանդատի մեկնարկը նախատեսված է 2027 թ. հունվարի 5-ին։


