


ԱրմԻնֆո. ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ Հայաստանում առաջիկա հինգ օրերի ընթացքում ջերմաստիճանը կմնա անփոփոխ։
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ հոկտեմբերի 28-ի ցերեկը, հոկտեմբերի 29-30-ի գիշերը և հոկտեմբերի 30-ի ցերեկը որոշ շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է՝ ամպրոպով։ Հոկտեմբերի 26-27-ը և հոկտեմբերի 27-28-ի գիշերը տեղումներ չեն սպասվում։
Շիրակի մարզում ցերեկային ջերմաստիճանը կտատանվի 13-ից 18°C, իսկ Կոտայքի մարզում՝ 13-ից 19°C: Գեղարքունիքի մարզում ջերմաստիճանը սպասվում է +11-ից +15±C, Լոռու մարզում՝ +13-ից +17±C: Տավուշի մարզում օդը կտաքանա մինչև +14:+19±C: Արագածոտնի մարզում ցերեկը սպասվում է +12-ից +20±C, արարատի մարզում՝ +18-ից +23±C: Արմավիրի մարզում օդի ջերմաստիճանը կլինի +20-ից +23±C, Վայոց ձորում՝ +12-ից +23±C: Սյունիքի մարզում կանխատեսվում է +9-ից +21±C: Հարավարևմտյան քամի՝ մինչև 2-5 մ/վրկ արագությամբ: Երևանում հոկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ի և 30-ի երեկոյան սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ: Հոկտեմբերի 26-27-ին և հոկտեմբերի 27-ի գիշերը կանխատեսվում է չորային եղանակ: Հոկտեմբերի 26-ին մայրաքաղաքում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 20-ից 22°C:


