


Արմինֆո. Աճառյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է բժշկական կենտրոններ։
ՀՀ առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն, այս պահի դրությամբ նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը՝ միջին ծանրության: Մյուս 8 տուժածները հետազոտվել են, ստացել անհրաժեշտ առաջին բուժօգնությունը և դուրս գրվել։
Նշենք, որ ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունների համաձայն, բոլոր տուժածները Հնդկաստանի քաղաքացիներ են։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին, ժամը 9.00-ի սահմաններում, Երևանի Աճառյան փողոցում Hyundai մակնիշի ավտոբուսը կողաշրջվել էր, ինչի հետևանքով 11 մարդ վնասվածքներ էր ստացել և տեղափոխվել բժշկական կենտրոններ:-


