


ԱրմԻնֆո. Հայաստանը World Travel Awards-ի մրցանակաբաշխության վարկածով ճանաչվել է 2026 թվականի եվրոպական առաջատար մշակութային ժառանգության ուղղություն (Europe's Leading Heritage Destination 2026)։
Ինչպես ասվում է Զբոսաշրջության կոմիտեի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, այս հեղինակավոր միջազգային մրցանակը հերթական անգամ ընդգծում է Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգությունը, դարավոր ավանդույթներն ու երկրի զբոսաշրջային գրավչությունը։
<Այս ճանաչումը Հայաստանի համար նոր հնարավորություններ է բացում միջազգային ասպարեզում իր մշակութային արժեքների հանրահռչակման և երկիրը որպես եզակի զբոսաշրջային ուղղություն դիրքավորելու համար>, - նշել են Կոմիտեում։
Հիշեցնենք, որ 2025 թվականին ևս Հայաստանը ճանաչվել էր եվրոպական առաջատար մշակութային ժառանգության ուղղություն։
Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով՝ 2026 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստան է այցելել 1.757 մլն զբոսաշրջիկ, ինչը 1,3%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։
Ավանդաբար զբոսաշրջիկների հիմնական մասը կազմում են ՌԴ քաղաքացիները (40%), այնուհետև՝ Վրաստանից (14%), Իրանից (8%), Չինաստանից, Գերմանիայից, ԱՄՆ-ից (յուրաքանչյուրը՝ 2%), Ուկրաինայից (1,38%), Ֆրանսիայից (1,36%), Իտալիայից և Բելառուսից (յուրաքանչյուրը՝ 1%) ժամանած զբոսաշրջիկները և այլք։


