


ԱրմԻնֆո. Կառավարությունը պահուստային ֆոնդից 148.5 մլրդ դրամ կտրամադրի երկու ձեռագրերի ձեռք բերման համար, որոնք կհամալրեն հին ձեռագրերի թանգարան-ինստիտուտի՝ Մատենադարանի հավաքածուն: Ձեռագրերն ունեն բացառիկ պատմամշակութային և գիտական արժեք: Այդ որոշումն ընդունվել է հոկտեմբերի 22-ին՝ ՀՀ կառավարության նիստում։
Ինչպես ներկայացրել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ձեռագրերից մեկն իրենից ներկայացնում է մի ժողովածու, որը 1353 թվականին Կիլիկյան Հայաստանի Դրազարկ վանքում արտագրել է հայտնի մատենագիր և մանրանկարիչ Սարգիս Պիծակը: Ձեռագիրն ունի բացառիկ գիտական և գեղարվեստական արժեք։ Ըստ գնահատականների՝ դրա արժեքը կազմում է 250 հազար եվրո։ Երկրորդ ձեռագիրը 1695 թվականին Նոր Ջուղայում (Սպահան) մաատենագիր Ազարիայի կողմից արտագրված և նկարազարդված Ավետարանն է։ Արժեքը գնահատվում է 95 հազար եվրո։ Անդրեասյանի ասելով՝ վերջին 3 տարիների ընթացքում սա արդեն կլինի Մատենադարանի համար պետության աջակցությամբ ձեռք բերված չորրորդ ձեռագիրը։


