
«Հարավկովկասյան երկաթուղի՚ ՓԲԸ կրկին հիշեցնում է գծանցների հատման կանոնների պահպանման անհրաժեշտության մասին, հորդորում է լինել ուշադիր ու զգոն: ՙՎարորդների անփութության և թույլ տված սխալների գինը կարող է լինել մարդու կյանքն ու առողջությունը՚,- ասվում է «ՀԿԵ՚ ՓԲԸ հաղորդագրության մեջ:
Նշենք, որ մարտի 17-ին ժամը 23:03-ին, Նորագավիթ-Մասիս հատվածի կարգավորվող գծանցում «ՎԱԶ-2106ե ավտոմեքենան բախվել է 1621 բեռնատար գնացքի ВЛ10 №631 էլեկտրաքարշին: Ավտոմեքենայի վարորդը, խախտելով կանոնները, շրջանցել է արդեն փակված ուղեփակոցը և անտեսելով հերթապահի կարգադրությունները՝ հայտնվել երկաթուղային գծերում, բեռնատար գնացքի առաջ: Չնայած արգելակմանը՝ բախումից հնարավոր չէր խուսափել: Մեքենայի վարորդը հոսպիտալացվել է: Բախման արդյունքում և վերապրած սթրեսի հետևանքով գնացքի մեքենավար Արսեն Տերտերյանը չկարողացավ շարունակել աշխատանքը, իսկ ոսկու հանքաքար տեղափոխող գնացքն ուշացվեց 1 ժ 15 ր, ինչը լրացուցիչ նյութական վնաս պատճառեց Ընկերությանը:
«Հարավկովկասյան երկաթուղի՚ ՓԲԸ հիշեցնում է, որ պահպանվող երկաթուղային գծանցները պետք է հատել միայն հերթապահի թույլտվությամբ, իսկ չպահպանվողները՝ միայն համոզված լինելով, որ անցումը լինելու է անվտանգ, չփորձել անցնել գծանցը գնացքի առջև, քանի որ դա կարող է ծանր հետևանքների բերել: ՙԱնհրաժեշտ է հիշել, որ երկաթուղային տրանսպորտը հնարավոր վտանգի դեպքում չի կարող անհապաղ կանգնել. արգելակման դեպքում մարդատար էլեկտրագնացքի արգելակման ուղին կազմում է 800 մետր, իսկ բեռնատարինը՝ մոտ 1000 մետր: Սակայն վտանգի դեպքում որոշիչ դեր են խաղում վայրկյանները և հաշված քայլերը... Իր կողմից Ընկերությունն անվտանգության կանոնների մասին տեղեկացնում է երկաթուղու մոտակայքում գտնվող համայնքների բնակիչներին՚,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ:
«ՀԿԵե ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներե ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: