


ԱրմԻնֆո. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Պրահայում Չեխիայի առաջին փոխվարչապետ և արդյունաբերության և առևտրի նախարար Կարել Հավլիչեկի հետ հանդիպման ժամանակ քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության հարցեր։
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպմանը մասնակցել են նաև Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը և Պաշտպանության նախարարության ռազմական արդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ժիվանյանը։
Երեկվա այցի ընթացքում Պապիկյանը նշել է, որ այցելել է «Ապագայի ուժեր» միջազգային ցուցահանդես և ծանոթացել պաշտպանական արդյունաբերության ոլորտում ներկայացված նորագույն տեխնոլոգիաներին, ինչպես նաև առաջատար զենքերին և ռազմական տեխնիկային։


