


Արմինֆո.ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու մասին միջնորդության քննությունը հետաձգվել է: Այդ մասին լրատվամիջոցներին հաղորդել է փաստաբան Հայկ Ալումյանը։
Նրա խոսքով ՝ նիստը հետաձգվել է դատարանի ծանրաբեռնվածության պատրվակով։ "ՀՀ երկրորդ նախագահի որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդության քննությունը հետաձգվում է: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի մասին միջնորդության քննությունը ևս հետաձգվել է՝ դատարանի ծանրաբեռնվածության պատրվակով", - հաղորդել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին ԱԱԾ աշխատակիցները խուզարկություններ էին իրականացրել ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու ՝ Լևոն Քոչարյանի բնակարանում և Քոչարյանի ընտանիքի հետ փոխկապակցված ընկերություններում: Այնուհետև Ռոբերտ Քոչարյանն ու Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել էին և տարվել Հակակոռուպցիոն կոմիտե ՝ հարցաքննության: Ռոբերտ Քոչարյանին նույն օրը մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական դիրքը չարաշահելու (կառավարության որոշումները վավերացնելու կապակցությամբ - խմբ.) և խոշոր կաշառք ստանալու համար: Գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ևս 9 անձի: Օգոստոսի 27-ին Քոչարյանը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել է։
Հավելենք, որ ՀՀ երկրորդ նախագահի քաղաքական ուժը նրա կալանավորումը կապում է ընդդիմության հիմնական ներկայացուցիչներից մեկին չեզոքացնելու փորձի հետ՝ Հայաստանի իշխանությունների կողմից Ադրբեջանին նոր զիջումների գնալու պատրաստակամության ֆոնին։


