


Արմինֆո. Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը հոկտեմբերի 20-ին Երևանում մասնակցել է ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի (COP17) 17-րդ խորհրդակցության շրջանակներում Ռուսաստանի Դաշնության տաղավարի բացմանը:
Ինչպես հաղորդում է Հայաստանում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը, տաղավարի ծրագիրն ուղղված է կենսաբազմազանության պահպանության ոլորտում ռուսական փորձի ներկայացմանը և միջազգային համագործակցության զարգացմանը:
Ռուսական տաղավարի աշխատանքի շրջանակներում նախատեսվում են միջոցառումներ ՝ նվիրված Բայկալ լճի էկոհամակարգի պահպանմանը, Պրժևալսկու ձիու պոպուլյացիայի վերականգնմանը, ծովային և արկտիկական էկոհամակարգերի պաշտպանությանը, հազվագյուտ կենդանիների տեսակների պահպանմանը, ինչպես նաև բնիկ փոքրաթիվ ժողովուրդների, բիզնեսի և հասարակական կազմակերպությունների մասնակցությանը բնապահպանական գործունեությանը:
Ռուսաստանի Դաշնությունը COP17-ում ներկայացնում է ամենաբազմամարդ պատվիրակություններից մեկը՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական, կլիմայի և ջրային ռեսուրսների հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Ռուսլան Էդելգերիևի գլխավորությամբ:


