


ԱրմԻնֆո. Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի նախաձեռնությամբ և ներկայությամբ Ֆրանսիայի Սեն Շամոն քաղաքի Հայ կաթողիկե սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն անմահացնող խաչքար։
Քաջարանի համայնքապետարանի հաղորդագրության համաձայն, եկեղեցական հատուկ արարողակարգից հետո խաչքարը օծվել է Ֆրանսիայի հայ Կաթողիկեի առաջնորդ եպիսկոպոս Եղյա Եղեայանի ձեռամբ և տեր Ռաֆայել քահանա Շեֆիքյանի օրհնությամբ։ Այնուհետև ելույթներ են ունեցել Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը և Սեն Շամոնի քաղաքապետ Ակսել Դյուգուան։
Ի երախտագիտության`Մանվել Փարամազյանը Ֆրանսիայի հայ Կաթողիկեի առաջնորդ` եպիսկոպոս Եղյա Եղեայանի կողմից պարգևատրվել է Իգնատիոս Մալոյանի անվան մեդալով։
Իգնատիոս Մալոյանը հայ ազգի նահատակ էր, ով Մարտին քաղաքի առաջնորդն էր և սպանվեց Օսմանյան կայսրությունում 1915 թ.,հունիսի 11-ին։
Իսկ տեր Ռաֆայել քահանա Շեֆիքյանի կողմից համայնքի ղեկավարը պարգևատրվել է Սեն Շամոնի հայ Կաթողիկե եկեղեցու Սուրբ Գրիգոր Նարեկացի մեդալով։


