


Արմինֆո. Հոկտեմբերի 20-25-ը հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ:
Ինչպես հաղորդել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մամուլի ծառայությունը, Երևանում հոկտեմբերի 20-ի երեկոյան ժամերին և 25-ին հնարավոր է անձրև: Հոկտեմբերի 21-ի երեկոյան ժամերին, 22-ին, 23-ի գիշերը սպասվում է անձրև, տեղ-տեղ հնարավոր է ամպրոպ: Հոկտեմբերի 23-24-ը, ինչպես նաև 25 - ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հոկտեմբերի 20-ի ցերեկը, 21-ին, 23-ի գիշերը և 25-ի կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ: Հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան ՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-22-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:


