


ԱրմԻնֆո. ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը առաջարկում է մինչև 2029 թվականի վերջը երկարաձգել կենսաթոշակների և նպաստների փոխանցման ենթակա բանկային քարտերով կատարված անկանխիկ գնումների 20% քեշբեք ծրագիրը։
Աշխատանքի նախարարության տվյալներով՝ քեշբեք առավելագույն գումարը 10,000 դրամ է։ Հոկտեմբերի դրությամբ, 572,590 մարդ արդեն օգտվել է կենսաթոշակառուների և նպաստ ստացողների համար նախատեսված 20% քեշբեք ծրագրից։ Քեշբեքի միջին գումարը կազմել է մոտավորապես 8,150 դրամ։
Քեշբեք-ը հաշվարկվում է ավտոմատ կերպով՝ ՀՀ-ում մանրածախ առևտրի կետերում և ծառայություն մատուցող ընկերություններում POS տերմինալների միջոցով բանկային քարտերով վճարելիս։
Գործակալությունը կառավարության որոշման նախագիծը հանրային քննարկման է ներկայացրել «Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում»՝ https://edraft.am/projects/10758?utm_id=97758_v0_s00_e0_tv2_a1demo0 ee6dugg&fbcli d=IwY2xjawVEAe9leHRuA2FlbQIxMABwZG9mBWJyaWQRMTRIZ1l5WDRtZWh3Un VCN0hzcnRjBmFwcF9pZBAyMjIwMzkxNzg4MjAwODkyAAEe2OvdWEBqBI_- BXyY5FSeUHYEi7IqeX4pWbWtEF1YiLatdVNbM33WLH4U07w_aem_hfnH3hGiCVM Mq2WXhGV3NQ .


