


Արմինֆո.ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով ՀՀ Զինված ուժերի բարոյահոգեբանական աջակցության բաժնի պետ է նշանակվել Նորայր Մկրտչյանը: Նշանակման մասին հրամանագիրը հրապարակվել է երկրի ղեկավարի կայքում:
Հայաստանի նախագահի մեկ այլ հրամանագրով Տարոն Եղիազարյանը նշանակվել է Պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման բաժնի պետ:


