


Արմինֆո.Տավուշում հարգանքի տուրք են մատուցել ազգային հերոսներ Թաթուլ Ղազարյանի և Արմեն Օհանյանի հիշատակին, ովքեր զոհվել են 2020 44-օրյա պատերազմի ընթացքում։
«Հոկտեմբերի 19-ը Ազգային հերոս, գնդապետ Թաթուլ Ղազարյանի և փոխգնդապետ Արմեն Օհանյանի հիշատակի օրն է։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, N զորամասի հրամանատար գնդապետ Ներսիսյանը և մի շարք պաշտոնատար անձինք ծաղիկներ են խոնարհել նրանց հիշատակին՝ հարգանքի տուրք մատուցելով հայրենիքի պաշտպանության գործում անմնացորդ նվիրում ցուցաբերած հերոսներին», - ասվում է Տավուշի մարզպետի աշխատակազմի հաղորդագրությունում։


