


ԱրմԻնֆո. Հայաստանն աջակցել է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագրի վաղաժամկետ ուժի մեջ մտնելուն։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության մամուլի ծառայությունը։
ՀՀ մշտական ներկայացուցչությունը հայտնել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի Առաջին կոմիտեում միջուկային զենքի վերաբերյալ թեմատիկ քննարկման ժամանակ հայկական պատվիրակությունը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին և ընդգծել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագրի վաղաժամկետ ուժի մեջ մտնելու կարևորությունը։
«Պատվիրակությունը նաև ընդգծել է Հայաստանի հանձնառությունը միջուկային էներգիայի խաղաղ օգտագործմանը և Միջազգային ատոմային էներգիայի գործակալության հետ սերտ համագործակցությանը, այդ թվում՝ Հայկական ատոմակայանի կյանքի երկարաձգման և նոր ատոմակայան անվտանգ և պատասխանատու անցման ապահովման գործում», - ասվում է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության հայտարարության մեջ։


