


Արմինֆո. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը պաշտոնական ընթրիք է կազմակերպել դիվանագիտական, հասարակական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան մամուլի ծառայության տվյալներով՝ ընթրիքը հնարավորություն է տվել մտքեր փոխանակել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության և հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման վերաբերյալ։ Ընթրիքից հետո հյուրերը տեղափոխվել են «Մերիդիան» միջազգային կենտրոն, որտեղ մասնակցել են հիմնական միջոցառմանը։


