


Արմինֆո: Ֆրանսիայի ցամաքային զորքերի մարդկային ռեսուրսների վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Ֆիլիպ Օժեի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 12-15-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիպումներ է ունեցել ՀՀ ՊՆ տարբեր կառույցների ղեկավարության հետ։
ՀՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպումների ընթացքում քննարկվել են անձնակազմի կառավարման և կադրային քաղաքականության, ռազմական կրթության կազմակերպման, ռազմաբժշկական և բարոյահոգեբանական աջակցության, ինչպես նաև սոցիալական պաշտպանության հարցեր։ Կողմերը քննարկել են այս ոլորտներում առկա փորձը, ընթացիկ ծրագրերը և համագործակցության հնարավորությունները՝ ընդգծելով փորձի փոխանակման և համագործակցության զարգացման կարևորությունը։


