


Արմինֆո. ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապենյանը Կապանում ընդունել է Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոս Դավուդ Յաջիին՝ էկզեկվատուրայի հանձնման կապակցությամբ։
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Դավիթ Կարապենյանը շնորհավորել է Դավուդ Յաջիին՝ գլխավոր հյուպատոսի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր աշխատանքում։
Հանդիպման մասնակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր։


