


Արմինֆո.COP17-ին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանում օտարերկրյա բարձրաստիճան հյուրեր: Այդ մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, հոկտեմբերի 15-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը "Զվարթնոց" միջազգային օդանավակայանում դիմավորել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին, ով Հայաստան է ժամանել ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին մասնակցելու նպատակով:
Կառավարության ղեկավարի տեղակալն օդանավակայանում դիմավորել է նաև Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին:


