


Արմինֆո. COP17-ի շրջանակներում Հայաստան ժամանած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է հին ձեռագրերի թանգարան՝ Մատենադարան:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ հյուրը ծանոթացել է հայկական ձեռագիր ժառանգության բացառիկ նմուշներին: Այցի ավարտին Անտոնիո Գուտերեշը գրառում է կատարել Մատենադարանի տպավորությունների մատյանում. "Խորին երախտագիտություն եմ հայտնում բոլոր կանանց և տղամարդկանց, որոնց աշխատանքը նպաստել է հայկական մշակույթի և պատմության այս եզակի գանձարանի պահպանմանն ու զարգացմանը ՝ ի շահ հայ ժողովրդի և աշխարհի մշակութային ժառանգության":-


