


Արմինֆո.Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը հոկտեմբերի 15-17-ը պաշտոնական այց կկատարի Հայաստան:
Ինչպես հաղորդում է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը, այցը տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով: Ժապարովը կմասնակցի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի առաջնորդների գագաթնաժողովին և երկկողմ բանակցություններ կվարի Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ:
Այցի արդյունքում նախատեսվում է մի շարք երկկողմ փաստաթղթերի ստորագրում՝ տարբեր ոլորտներում համագործակցության շուրջ:


