
Արմինֆո.Երևանի Աջափնյակ վարչական շրջանում ՝ Շինարարների փողոցում, քաղաքային իշխանություններն ապամոնտաժում են "Հայաստան" խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի աներոջը՝ Սասուն Առաքելյանին պատկանող բենզալցակայանը: Հատկանշական է, որ աշխատանքները սկսվել են այն բանից հետո, երբ ընդդիմադիր պատգամավորը միջամտել է այդ փողոցումմ խախտելով երկրի օրենքները, խանութների և կրպակների քանդմանն առնչվող իրավիճակին:
Այն ժամանակ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանը, շփվելով լրագրողների հետ, փորձել էր նրանց ուշադրությունը առևտրի օբյեկտների ապօրինի ապամոնտաժումից տեղափոխել հենց պատգամավորի վրա: Նա, մասնավորապես, հայտարարել էր, որ Մանուկյանը հանդես է եկել ի պաշտպանություն վաճառակետերի սեփականատերերի՝ ոչ այնքան նրանց օգնելու ցանկությունից, որքան անձնական շահագրգռվածությունից ելնելով, քանի որ մոտակայքում է գտնվում իր աներոջը պատկանող բենզալցակայանը:
Հոկտեմբերի 15-ին լրագրողների հետ զրույցում Սարգսյանը հայտարարել է, որ լցակայանի ապամոնտաժումն իրականացվում է այն պատճառով, որ օբյեկտն ապօրինի շինություն է։ Ընդ որում, շրջանի ղեկավարը չի բացատրել, թե ինչու է արդեն մի քանի տասնամյակ գոյություն ունեցող կայանի ապամոնտաժման հարցը բարձրացվել հենց հիմա: "Փողոցում մոտ 60 ապօրինի կառուցված օբյեկտ կա՝ 20, 30, 35 տարեկան, կարևոր չէ: Հիմա մենք եկել ենք այստեղ՝ խոստանալով մեր քաղաքացիներին, որ հասարակական նշանակության տարածքները պետք է ազատվեն։ Չեմ կարող ասել, թե ինչու դա նախկինում չեն արել։ Մենք ապամոնտաժել ենք մոտ 60 նման օբյեկտ, հիմա հասել ենք դրան", - հայտարարել Է Սարգսյանը։
Ճշտելու համար, թե այդ դեպքում ով եւ ինչ հիմքով է թույլատրել ավտոլցակայանի կառուցումը, շրջանի ղեկավարն, ըստ էության, խոստովանել է, որ համապատասխան թույլտվություններ են եղել։ Նրա խոսքով, ըստ փաստաթղթերի, դրա կառուցման առաջին թույլտվությունը տրվել է 1997 թվականին, իսկ 2000 - ականներին օբյեկտն ընդլայնվել է: "Ես այս պաշտոնը զբաղեցնում եմ երկու տարի, և մենք ամեն օր նման աշխատանքներ ենք իրականացնում։ Չի կարելի ասել, որ այս երկու տարիների ընթացքում մենք ոչինչ չենք արել։ Առկա է քանդման վերաբերյալ քաղաքապետի համապատասխան որոշումը ՝ բոլոր հիմնավորումներով", - հավելել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը։
Ընդ որում, նա հերքել է ենթադրությունն այն մասին, որ լցակայանի ապամոնտաժումը կապված է Շինարարների փողոցում կրպակների եւ խանութների քանդման գործընթացին Մանուկյանի միջամտության հետ: Ինչպես նախորդ անգամ, Սարգսյանը կրկին հայտարարել է, որ պատգամավորը եկել էր ոչ այնքան առևտրի օբյեկտների սեփականատերերի շահերը պաշտպանելու, որքան անձնական դրդապատճառներով ։ Ընդ որում, նա այդպես էլ չի կարողացել խելամիտ պատասխան տալ այն հարցին, թե ինչ հիմքով է քաղաքապետարանը քանդում ավտոլցակայանը, որն ունի իշխանությունների բոլոր թույլտվությունները գործունեություն ծավալելու համար։
Նշենք, որ ավելի վաղ Մանուկյանը, մեկնաբանելով իրավիճակը, հայտարարել էր, որ բենզալցակայանը կառուցվել է դեռևս 1990-ականներին, սեփականության իրավունքի փաստաթղթեր ունի, իսկ վարձակալության ժամկետը շարունակում է գործել: