


Արմինֆո. Բաքվում Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների շուրջ խորհրդակցության 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում կայացել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Թուրքիայի իր պաշտոնակից Հաքան Ֆիդանի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել առևտրատնտեսական և էներգետիկ համագործակցության ակտիվացման ընթացիկ խնդիրների շուրջ՝ շեշտադրում աանելով երկկողմ առանցքային նախագծերի իրագործման ընթացքի վրա:
Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, հաստատվել է միջազգային ասպարեզում Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունների համակարգման կարևորությունը, այդ թվում ՝ Ուկրաինայի շուրջ ճգնաժամի արդարացի կարգավորման հասնելուն նպաստելը: Քննարկվել է բարձրագույն և բարձր մակարդակի շփումների ժամանակացույցը։


