
Արմինֆո. Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությունն արգելել է Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լուսինե Բադալյանի մուտքը երկիր: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ինքը՝ Բադալյանը։
«Այսօր` հոկտեմբերի 14-ին, նախատեսում էի մեկնել Սանկտ Պետերբուրգ՝ վաղը կայանալիք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) սոցիալական քաղաքականության և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով։
Որպես ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ՝ պետք է մասնակցեի նիստի աշխատանքներին, որի օրակարգում ընդգրկված է 16 հարց։
Սակայն ինձ թույլ չտվեցին մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն՝ պատճառաբանելով, որ իմ մուտքն այնտեղ արգելված է։ Թե ինչ պատճառով՝ հայտնի չէ։
Տարօրինակ և մտահոգիչ իրավիճակ է, երբ ազգային խորհրդարանական պատվիրակության անդամին թույլ չեն տալիս մեկնել միջազգային խորհրդարանական կազմակերպության կենտրոնակայան՝ իր պաշտոնական պարտականությունները կատարելու և հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար», -նշել է Բադալյանը, ով նաեւ քաջ հայտնի է "Լուլու" մականունով։
Ինչպես կարծում են անկախ դիտորդները, չի բացառվում, որ Ռուսաստանի Դաշնությունում կազմվել է Հայաստանի այն քաղաքական անձանց հակացուցակ, ովքեր, մեղմ ասած, «անհարգալից» վերաբերմունք են դրսեւորում ՌԴ ղեկավարության նկատմամբ։ Նախկին ռադիոհաղորդավարուհի «Լուլուն» Հայաստանում կառավարող "Քաղաքացիական պայմանագրի" ակտիվիստն է եւ պարբերաբար հնչեցնում է Հայաստանի իշխանությունների ընդհանուր պաշտոնական գիծը Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի նկատմամբ, որը բնութագրվում է Մոսկվայի հասցեին աճող քննադատությամբ եւ հարաբերությունների ձեւաչափի վերանայման ձգտումով:
2026 թվականի սկզբի իր հրապարակային մեկնաբանություններում Բադալյանը բացեիբաց հայտարարել է, որ "փոխվում է հայ-ռուսական հարաբերությունների բուն բովանդակությունը"։ Նա ընդգծել է, որ Երևանն այլևս պատրաստ չէ համակերպվել Մոսկվայի նախկին մոտեցումների հետ։
Թեև Մոսկվան չի բարձրաձայնել հայ լրագրողների, բլոգերների և քաղաքական գործիչների հակացուցակի առկայության մասին, սակայն հասկանալի է, որ այդպիսին կա։ Պատճառն, ամենայն հավանականությամբ, այն է, որ առաջին նման ցուցակը սկսել են ձևավորել Երևանում։ Դրանում նշվում է ԱՊՀ-ում հայկական շահերի գլխավոր պաշտպաններից մեկի ՝ Պետդումայի պատգամավոր, Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինի ազգանունը, որին Հայաստանի "հեղափոխական" իշխանություններն արգելել էին մուտք գործել Հայաստան դեռեւս 2022 թվականին ։ Այս ցուցակում են նաև Մարգարիտա Սիմոնյանը՝ "Ռոսիա սեվոդնյա" մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիրը, Արամ Գաբրելյանովը՝ հայտնի ռուսաստանցի մեդիամենեջեր և "Նյուս մեդիա" հոլդինգի հիմնադիրը (Life.ru), Անդրանիկ Միհրանյանը՝ ռուսաստանցի քաղաքագետ, Վիկտոր Կրիվոպուսկովը՝ ռուս հասարակական գործիչ, Հայաստանում "Ռոսսոտրուդնիչեստվոյի" ներկայացուցչության նախկին ղեկավարը:
Մուտքը Հայաստան փակ է Սփյուռքի մի շարք ազդեցիկ ակտիվիստների համար (հիմնականում Եվրոպայից և ԱՄՆ-ից), որոնք կապված են "Դաշնակցություն" կուսակցության հետ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով այդ արգելքները, հայտարարել է, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է և իրավունք ունի հարգալից վերաբերմունք ակնկալել օտարերկրյա քաղաքացիներից: