


Արմինֆո. Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր եւ շուրջ 235,000,000 դրամ։
Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն, Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Աղվան Արշավիրի Վարդանյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել․ 3 անշարժ գույք; 1 անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտ; 1 տրանսպորտային միջոց; 3 իրավաբանական անձանցում մասնակցություն; բանկում ներդրված 2 ավանդ և դրանց դիմաց հաշվեգրված տոկոսները; 43 միլիոն 65 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ; 192 միլիոն 99 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։


